«Տեխնոման» ընկերությունն ի սկզբանե եղել է ավտոտեխզննման մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություն, ինչով և հաջողությամբ զբաղվում է մինչ օրս:
Ընկերության ավտոտեխզննման կայանում իրականացվում են հետևյալ ծառայությունները.
Արգելակման համակարգի ստուգում,
Ղեկային համակարգի ստուգում,
Լուսային համակարգի ստուգում,
Գնահատման համակարգ,
Գազի արտահոսք,
Ապակիների մգեցվածություն:
Կայանը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, մասնավորապես, գերմանական «Շերպա ավտոդիագնոսթիկ» ընկերության հոսքագծերով: Հոսքագծերը կայանում թվով երեքն են: Դրանց և մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կայանն ի վիճակի է իրականացնել տարեկան մինչև 30-40 հազար ավտոմեքենայի լիակատար տեխնիկական զննություն: Տեխզննման ավարտին յուրաքանչյուր հաճախորդին տրվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտ, որտեղ մանրամասն ներկայացվում է տվյալ մեքենայի կարգավիճակը:
Ընկերության մասնագետները տիրապետում են օտար լեզուներին: Ունեն բարձր որակավորում, հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունում, ինչպես նաև, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Արդյունքում անձնակազմը ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ, ինչպիսիք են՝ տեխզննման թույլատրելի չափանիշները, բարելավել են սպասարկման հմտություններն ու կարողությունները:
Կարդալ ավելին