«Տեխնոման» ընկերության կողմից արտադրվող սննդային ոլորտում օգտագործվող ածխաթթու գազի կարևորագույն առավելությունն այն է, որ կորզումն իրականացվում է բնական հիմքով: Բնական հիմքից՝ հանքային ջրից, CO2-ի կորզումն ապահովում է ապրանքի բարձր որակը, և վնասակար չէ առողջությանը:
Հաշվի առնելով տեխնոլոգիաների առանձնահատկությունները՝ ընկերությունը կառուցել է գործարան, որն արտասահմանյան լավագույն տեխնիկով հագեցվածությամբ ողջ տարածաշրջանում միակն է: Գործարանը գտնվում է Գեղարքունիք մարզի Լիճք գյուղում, հագեցած է սարքավորումներով: Սարքավորումներն անցել են անհրաժեշտ փորձաքննություն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, համապատասխանում են անվտանգության ստանդարտներին և գտնվում են նրանց մշտական հսկողության տակ:
Կարդալ ավելին