«Տեխնոման» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ի հուլիսին: 2008թ.–ի հունվարից աշխատում է որպես
ավտոտեխզննման ծառայություններ մատուցող ընկերություն՝ աշխատելով գերմանական «Շերպա ավտոդիագնոսթիկ» ընկերության բարձրորակ հոսքագծերով:
2012թ.-ից ընկերությունը՝ ընդլայնելով իր գործունեության շրջանակը, նախաձեռնեց բնական աղբյուրից (հանքային ջրից) ածխաթթու գազի (CO2) կորզման գործարանի կառուցումը, որն իր տեսակի մեջ ողջ տարածաշրջանում միակն է: Որպես
հանքավայր ընտրությունը կանգ առավ Գեղարքունիք մարզում գտնվող Լիճք գյուղի հանքավայրի վրա, որը հանքային պաշարների բարձր որակով համարվում է լավագույններից մեկն աշխարհում:
Գործարանը շահագործման հանձնվեց 2014թ.-ին և սեպտեմբերից արդեն սկսեց իր լիարժեք աշխատանքային գործընթացը:
Գործարանում արտադրվում է տարածաշրջանում ամենաորակյալ ածխաթթու գազը՝ 99.999 տոկոսանոց աննախադեպ մաքրության սննդային ոլորտում օգտագործվող ածխաթթու գազ, որն օգտագործվում է հանքային ջրերի, գազավորված ըմպելիքների և այլնի արտադրության մեջ:
Ընկերության կողմից արտադրվող սննդային ածխաթթու գազի կարևորագույն առավելությունն այն է, որ կորզումն իրականացվում է բնական հիմքով՝ ի տարբերություն այլ ընկերությունների, որոնք ածխաթթու գազի կորզումն իրականացնում են ծխից: Բնական հիմքով կորզումը բարձորակ է, չունի սպեցիֆիկ համ ու հոտ և, ամենակարևորը, վնասակար չէ առողջությանը:
Ներկայումս սննդային ոլորտում օգտագործվող ածխաթթու գազի արտադրությամբ զբաղվող «Տեխնոման» ՍՊԸ-ն Հայաստանում շուկայի բացարձակ առաջատարն է ոչ միայն որակով, այլև արտադրության ծավալներով: Հանդիսանում է թե՛ հայաստանյան և թե՛ արտերկրի հայտնի արտադրողների մատակարարը, համագործակցում է նաև փոքր ու միջին բազմաթիվ ընկերությունների հետ:
Կարդալ ավելին