Լիճքի հանքավայրը հանքային պաշարների բարձր որակով համարվում է լավագույններից մեկն աշխարհում, հայտնաբերվել է 1957-1961 թթ.-ին Սևանա լճի ավազանի հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրության ժամանակ, մինչև 200մ խորությամբ հորատման աշխատանքների արդյունքում: ԽՍՀՄ տարիներին հանքավայրում եղել է առաջին ածխաթթու գազ արտադրող գործարան, սակայն որոշ ժամանակ անց փակվել է: Երկար տարիների դադարից հետո հանքավայրը նորից շահագործվեց «Տեխնոման» ընկերության շնորհիվ:
Լիճքի հանքային ջրերի հանքավայրի պաշարները հաստատվել են 1972 թ.-ին: Լիճքի ածխաթթվային հանքային ջրերը կարող են օգտագործվել առողջարանային նպատակով:
Հորատանցքի շահագործումն իրականացվում է փակ ռեժիմով, փակ խողովակաշարով ջուրն ուղղորդվում է 800մ հեռավորության վրա գտնվող արտադրամաս՝ ածխաթթու գազի ստացման նպատակով: Կապտաժային սարքավորումները, խողովակները, արտադրամասային սարքավորումները ձեռք են բերված արտասահմանում և համապատասխանում են ISO ստանդարտներին: Հորատանցքի շահագործումն աննշան ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա:
Հորատանցքի շահագործման աշխատանքներն իրականացվում են հաշվի առնելով ջրային ռեսուրսների և բնապահպանության ոլորտների ՀՀ օրենսդրության պահանջները, ներառյալ բնական պայմանների խախտման բացասական երևույթների վերացումը, արդյունահանման ռացիոնալ եղանակի և աշխատանքների վարման անվտանգ ձևերի ընտրությունը և այլն:
Կարդալ ավելին