«Տեխնոման» ընկերությունը բարձր է գնահատում իր համագործակցությունը գործընկերների հետ և կարևոր է համարում գործընկերների ցանկի ընդլայնումը, քանի որ նմանատիպ համագործակցությունների շնորհիվ է, որ Հայաստանում զարգանում են ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկատիրությունները, ինչը նպաստում է հայաստանյան տնտեսության զարգացմանը:
«Տեխնոման» ընկերության արտադրանքը մատակարարվում է հայաստանյան մի քանի խոշոր ընկերություններին,այդ թվում՝ «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» «Ռուսալ-Արմենալ» ընկերություններին,«Գյումրի Գարեջրի գործարանին», Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների գործարանին: Հատկանշական է ՀՀ հրշեջ ծառայությունների հետ համագործակցությունը:
Ընկերությունը գործընկերներ ունի նաև Վրաստանում, մասնավորապես «Իբերիա Ռեֆրեշմենթս» («Պեպսի-Կոլա Բոթլերի» գործարանը Վրաստանում) և Վրաստանի գարեջրի գործարանը:
Ընկերությունը նպատակներ ունի լայնացնել համագործակցության շրջանակն ու աշխարհագրությունը:
Կարդալ ավելին