11/07/2015 Սերժ Սարգսյանի այցը «Տեխնոման» ՍՊԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սննդային ածխաթթու գազի արտադրությամբ զբաղվող «Տեխնոման» ՍՊԸ-ն, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում:
Նախագահը շրջել է գործարանով, ծանոթացել ձեռնարկության ներկա վիճակին եւ առաջիկա պլաններին: Ինչպես լրագրողներին հայտարարեց ձեռնարկության տեխնիկական տնօրեն Վիկտոր Մուրադյանը, 2014թ. գործարանը 99.9 տոկոսանոց սննդային ածխաթթու գազ է արտադրում, որն օգտագործվում է հանքային ջրերի, գազավորված ըմպելիքների եւ այլ ոլորտների արտադրության մեջ:
Արտադրության մի մասն արտահանվում է Վրաստան: Ընկերությունը պլանավորում է արտադրության ծավալները հասցնել 5 հազար տոննայի, որից 3 հազար տոննան պլանավորվում արտահանել Ռուսաստան եւ Վրաստան: Ձեռնարկությունում կա 11 աշխատատեղ: Ածխաթթու գազը դուրս է հանվում հանքային ջրի աղբյուրից, որը խորհրդային տարիներին շշալցվում էր «Լիճք» գործարանում:
Բարձրագույն գնահատականներ՝ միջազգային լաբորատորիաների և որակի գնահատման կառույցների կողմից
26/01/2022

«Տեխնոման» ՍՊԸ գործարանում արտադրվում է տարածաշրջանում ամենաորակյալ ածխաթթու գազը (99.999 %):

Կարդալ ավելին..